ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
28.11.2017 | 13:33

...թե ոչ միայն ստուգումներ են Ծառուկյանի «Մուլտի գրուպ» ձեռնարկություններում, այլև տևական ժամանակ է (երբ Կարեն Կարապետյանը հրապարակավ բողոքեց «Հյուսիս-Հարավի» աշխատանքների որակից և տեմպերից), ինչ «Հյուսիս-Հարավ» շինարարությունն սպասարկող, Ծառուկյանի ընկերություններին պատկանող շինտեխնիկան «հեռացվել», տեխնիկայի «իրավունքը» տրվել է այլ ընկերության:

Պատճառը, ասում են, գրունտային աշխատանքներով է պայմանավորված. որոշ տեղեկություններով հումքը բերվել է սարերից` առանց համապատասխան թույլտվության և փաստաթղթերի: Անգամ «տեսակետ» կա, որ սարեր փորելը ոչ միայն էկոլոգիական, այլև հանքա-հումքային «պահ» է ունեցել. որոշ սարերում օգտակար հանածոներ են եղել, սակայն նրանց հողն օգտագործվել է ընդամենը գրունտի համար:

Դիտվել է՝ 17374

Մեկնաբանություններ